Գովազդի համար |
|
|
Լուրերի Օրացույց |
Սեպտեմբեր 2025 | Երկ | Երք | Չրք | Հին | ՈՒրբ | Շաբ | Կիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Սկսած-07.06.12թ-ից |
 Ընդհանուր: 4  Նոր մարդիկ ամսվա ընդացքում: 0  նորերը շաբաթվա: 0  Նորերը երեկվա: 0  Նոր մարդ այսօր: 0  ՈՒղղակի անդամ: 0  Ստուգողներ: 0  Ադմինի Օգնականներ: 2  Մոդերատորներ: 1  Ադմին: 1  Ընկեր:  Տղաներ: 3 Աղջիկներ: 1 Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
|
|
|
|
 Մոսկվայում արդեն մի քանի օր է, ինչ պնեւմատիկ ատրճանակից կրակում են հասրակական տրանսպորտի վրա:
Այսպես, հունիսի 15-ի երեկոյան անհայտ անձը կրակել է տրամվայի վրա: Վնասվել է մեքենայի կողային ապակին: Նմանտիպ դեպք արձանագրվել է նաեւ մայրաքաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածում:
Մինչ այդ կրակել էին N96 երթուղու ավտոբուսի վրա: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Պոլիտ.ռու»-ն: Հունիսի 13-ին պնեւմատիկ ատրճանակից անհայտ անձինք կրակել էին նաեւ N59 երթուղու տրոլեյբուսի վրա:
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Ամերիկյան Այդահո նահանգում ավիաշոուի ժամանակ մարզական ինքնաթիռ է ընկել: Օդաչուն թեթեւ վնասվածքներ է ստացել. Նրա կոճն է կոտրվել:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին Ռեքսբերգ քաղաքի Legacy Air Show ավիաշոուի ընթացքում, որի ընթացքում ամեն տարի հավաքվում են հարյուրավոր օդաչուներ եւ հանդիսականներ, հաղորդում է AP-ը:
Շոուի կազմաակերպիչներից մեկի` Բրեդ Դեբոուի խոսքով` ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռի արգելակները չեն գործել: Օդաչուն ստիպված է եղել ինքնաթիռը հեռացնել հանդիսատեսների տրիբունայից, եւ այն ընկել է գոլֆի դաշտի մոտակայքում:
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Ռոբ Քարդաշյանը շատ ավելի խիստ է վերաբերում իր քույրերի արտաքին տեսքին, քան մեծամասնությունը: Այս մասին գրում է YAHOO! TV կայքը:
Երբ նրան հարցրել են, թե իրենք նույնքան հաջողակ կլինեի՞ն, եթե այդքան գեղեցիկ չլինեին, Ռոբն այնպիսի պատասխան է տվել, որն անակնկալի է բերել քույրերին. «Նրանք նիհար կանայք չեն, նրանք այստեղ մոդելներ չեն: Ես պարզապես նրանց ասում եմ, որ դուք հրաշալի օրինակ եք երիտասարդ աղջիկների համար»:
Քլոե Քարդաշյանը նշել է, որ իրենց ընտանիքը գուցե այսքան հաջողակ չլիներ, եթե իրենց արտաքին տեսքն այլ լիներ: «Պետք է ունենալ այդ ռումբը` Քիմին, ուրախության այդ փոքրիկ քարերը` Քորթնիին եւ այդ համեղ պատառը` Ռոբին»,-ասել է նա:
Քիմն իր հերթին հայտարարել է, որ շքեղ կազմվածքն ու հայկական ժառանգությունը նույնպես օգնել են իրենց ընտանիքին հայտնի դառնալու ճանապարհին:
«Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենար, եթե մենք բոլորի պես լինեինք նիհար, գեղեցիկ մոդելներ: Կարծում եմ, որ դա կապ ունի շքեղ կազմվածքի ու մուգ մազերի հետ»,-ասել է Քիմը:
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում երեկ`հունիսի 15-ին ժամը ժամը 18:30-ի սահմաններում պարզվել է երկու օր առաջ Վանաձոր քաղաքից Դարպաս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում երկու անչափահասների դանակահարած անձի ինքնությունը:
Ինչպես հայտնում են երեկ` հունիսի 15-ին ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Վանաձորի բաժին է ներկայացել նույն քաղաքի բնակիչ, 17 ամյա Ստեփան Դերձյանը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Հունիսի 14-ին Վանաձոր քաղաքից Դարպաս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում ինքնությունը չպարզված անձը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ սուր, ծակող-կտրող գործիքով երեք անգամ հարվածել է անչափահաս` 16-ամյա Տիգրան Աղամիրյանի մարմնի տարբեր մասերին և մեկ անգամ անչափահաս, 17-ամյա Սերյոժա Լալայանի կրծքավանդակի ձախ կեսին, առաջացրել ծակած-կտրած թափանցող վերք` վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Տուժողները գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում:
Լոռիի մարզային քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն տուգանել է Գերմանիայի ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային:
Գերմանացիները տուգանվել են 10 հազար եվրո: Եվրո-2012-ի առաջին տուրի՝ պորտուգալացիների հետ հանդիպման ժամանակ Բունդեսթիմի երկրպագուները տարբեր առարկաներ են նետել խաղադաշտ: Պորտուգալացիներ 5 հազար եվրո կվճարեն նույն հանդիպման երկրորդ խաղակեսին ուշացումով ներկայանալու համար:
Գերմանացի ֆանատները ոչ մարզական վարք են դրսեւորել նաեւ հունիսի 13-ին կայացած Հոլանդիայի հավաքականի հետ խաղում: Այս կապակցությամբ ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի հունիս 18-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Երեկ՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Մուշեղ Խաչատրյանը, վարելով «Ֆորդ Կոսվորտ» մակնիշի 33 LT 548 համարանիշի ավտոմեքենան, Երևանի Մոլդովական 2-րդ շենքի դիմաց դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել է Նորայր Ղարիբյանի վարած «Սամանդ» մակնիշի Տ2268 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ն. Ղարիբյանն ու Մ. Խաչատրյանը տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Մ. Խաչատրյանը աշխատում է «Գաբմաս» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ Ն. Ղարիբյանի վարած ավտոմեքենան պատկանում է «Մարկիզ Շիկ» ՍՊԸ-ին:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ վթարի վայր
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Երեկ կեսօրին 2 եղբայր են խեղդվել Մերձմոսկովյան շրջանի Օստրովցի Ռամենսկոյ գյուղի լճակում:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, նրանց մարմինները հանել են Բաուլինսկի լճակից ժամը 12:00: Մահացածները Հայաստանի քաղաքացիներ 21-ամյա զույգ եղբայրներ են եղել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը: Նրանց մահվան հիմնական վարկածն այն է, որ նրանք խեղդվել են , սակայն ստուգում է անց կացվում նաև քրեական ֆոնի վրա:
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Երեկ՝ հունիսի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես Արարատի մարզից հայտնել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Այվազյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 26 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենան Լուսառատ-Եղեգնավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Տիգրան Այվազյանին: Վերջինս տեղում մահացել է:
Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ վրաերթի ենթարկվածը Տ. Այվազյանը Ս. Այվազյանի որդին էր, և նրանք զբաղվում էին հողագործությամբ: Որդին երեկոյան ավտոմեքենայով գնացել է դաշտ և այն թողել հոր մոտ, որպեսզի հայրը տուն վերադառնա մեքենայով, իսկ ինքը հորից վերցնելով հեծանիվը, որով հայրը գնացել էր դաշտ, վերադառնալիս է եղել տուն և արդեն նշված հատվածում տեղի է ունեցել մահացու վրաերթը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպք
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Հունիսի 14-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Прикрепления: |
 Պատահարի հետևանքով Իկ գետում մահացել է նավակի տերը և 6 երեխաներից մեկը:
Նավակի սեփականատերը որոշել է զբոսնել երեխաների հետ և չի կարողացել կառավարել այն:
Նավակը ջրի տակ է անցել և խորտակվել է նավակի տիրոջն ու երեխաներից մեկին:
Նավակի կործանման պատճառները պարզվում են:
Прикрепления: |
 Նախօրեին գիշերը, ժամը 22.25-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի "Բագրևանդ" կոչվող հանդամասում կայծակնահարումից մահացել է Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բնակիչ 1965 թ. ծնված Պ. Ստեփանյանը:
Прикрепления: |
 Սամարայում, ականջակալներով անցնելով ռելսերի վրայով, աղջիը չի լսել գնացքի ձայնը: 12-ամյա Կսյուշա Նիկուլշինան սեփական անուշադրության զոհն է դարձել` ընկել է երգ լսելով և ընկել է բեռնատար գնացքի տակ: Կսյուշան դպրոցական ճամբար էր վերադառնում, որտեղից մի քանի ժամ անց տուն էր վերադառնալու:
Երեխայի մահվան փաստի առթիվ պարզաբանումներ են իրականցվում: Կսյուշայի մայրիկը այժմ շոկային վիճակում է գտնվում և չի հավատում, որ իր աղջիկը այլևս ողջ չի: Հարազատները ասում են, որ աղջիկը շատ էր սիրում երաժշտություն և երբեք չէր բաժանվում իր նվագարկչից:
Прикрепления: |
 Facebook, Google, Twitter, AOL և iab ինտերնետային ընկերությունները մտել են Ads Integrity Alliance դաշինքի մեջ, որը պայքարելու է անօրինական և ոչ հավաստի գովազդի դեմ: Այս մասին հայտնում է The Verge-ը: Միությունը ստեղծվել է ոչ առևտրային StopBadware կազմակերպության կողմից, որը պայքարում է վնասակար ծրագրերի դեմ:
Ads Integrity Alliance-ը մտադիր է խորհրդատվություններ մշակել և զարգացնել կայքերի, պրովայդերների և ծրագրային ապահովման մշակողների համար: Դաշինքի մասնակիցները նաև փոխանակվելու են ինտերնետ-սեգմենտում տիրող իրավիճակի, ինչպես նաև մարքենթինի և գովազդի բնագավառում օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկություններով:
Դաշինիքի հիմնական նպատակը լինելու է այն գովազդի տեղադրման կանխարգելումը, որը պարունակում է վնասակար գաղտնաբառեր, օգտատերերին ներքաշում է խարդախությունների մեջ կամ առաջարկում է գնել կեղծ ապրանքներ:
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Այսօր ժամը 13.00-ի սահմաններում Վանաձորի Նարեկացի-Բաղրամյան պողոտայի կամուրջ տանող խաչմերուկում իրար են բախվել 36 so 075 ԿամԱզ 5410 և 32 LS 209 BMW մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի անձնակազմը: Վարորդները եկել են փոխհամաձայնության և հեռացել դեպքի վայրից:
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Հունիսի 13-ին, ժամը 14.19-ին ԱԻն-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Բուրնազյան փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել "1-03" ծառայության դիսպետչերը և "1-02" ծառայության աշխատակիցը; Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել 14.43-ին:
Прикрепления: |
 Այսօր՝ հունիսի 13–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Ապարանի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով «ԲՄՎ» 33 ԼՕ 321 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր–Նորքի 9-րդ զանգավծի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նշված հիվանդանոցից դեռևս ինքնությունը չպարզված կնոջը տեղափոխել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացածը հայտնի պարուսույց «համույթի Մագան» է։
Прикрепления: |
 Այս գիշեր ժամը 01.55-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1983թ. ծնված Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» սրճարան և բախվել սյանը: Պատահարի հետևանքով 1991թ. ծնված Շամիրամ Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս տուժածը՝ (ինքնությունը ճշտվում է) Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Прикрепления: |
 Հունիսի 11-ին, ժամը 14.00-ին, Հ.Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 12-ին, ժամը 00.05-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 1948 թծ Վազգեն Բադասյանը, վարելով «Սուզուկի Գռանդ Վիտառա» մակնիշի 31 ՕՍ 694 համարանիշի ավտոմեքենան, Էրեբունի պողոտայի և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում վրաերթի են ենթարկել Նոր Արեշ 22 փողոցի բնակիչներ 35-ամյա Մարինա Քեշիշյանին և 14-ամյա Մարթա Քեշիշյանին: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևան
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Յուրմալայում երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթին ներկա չի լինի Ալլա Պուգաչեւան եւ նրա նոր ամուսինը` Մաքսիմ Գալկինը: Այս մասին հայտնել է Գալկինը` նշելով, որ դա Ալլայի ցանկությունն է: Հարկ է նշել, որ Պուգաչովան աջակցել է «Նոր ալիքին»` 2002թ-ին նրա հիմնադրման պահից: 2005-ին նա հռչակվել էր մրցույթի մուսա եւ հիմնադրել սեփական մրցանակ` 50 հազ. դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցույթին հրաժարվել է մասնակցել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, ով ասել է, որ ցանկանում է որոշ ժամանակով թողնել մեծ բեմը: Նշենք, որ 2012 թ-ին մրցույթը կանցկացվի հուլիսի 24 -29-ը Յուրմալայում: Հայաստանից մրցույթին կմասնակցի Սուրեն Առուստամյանը:
|
|
|
|