Բարև Այցելու!
Դու պետք է
Մուտք գործես կամ Գրանցվես
Ընտրեք տեսակը
Տնտեսություն [31]
Քաղաքականություն [29]
Հասարակություն [59]
Մարդիկ [39]
Պատահար [82]
Գիտություն/Մշակույթ [36]
Սպորտ [31]
Ցանկ
Պատասխանեք խնդրեմ?
ինչ տեսակի նորություններ են ձեզ հետաքրքրում...?
ընդհանուր պատասխանը: 19
Որոնում
Ժամացույց
Գովազդի համար
Լուրերի Օրացույց
Սեպտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀինՈՒրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լրահոս
[16.06.2012][Պատահար]
Մոսկվայում կրակում են հասարակական տրանսպորտի վրա (0)
[16.06.2012][Պատահար]
ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ մարզական ինքնաթիռ է ընկել(+VIDEO) (0)
[16.06.2012][Հասարակություն]
Քիմ Քարդաշյան. Մեր հաջողությունների համար պարտական ենք շքեղ կազմվածքին եւ հայկական ժառանգությանը (0)
[16.06.2012][Պատահար]
Դանակահարել են 2 անչափահասի վանաձորում (0)
[15.06.2012][Սպորտ]
Գերմանիային եւ Պորտուգալիային ՈւԵՖԱ-ն տուգանել է (0)
[14.06.2012][Պատահար]
Ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի է ենթարկվել (0)
[14.06.2012][Պատահար]
Երկու եղբայրները խեղդվել են լճակում (0)
[14.06.2012][Պատահար]
Հայրը վրաերթի է ենթարկել իր սեփական 28 ամյա որդուն (0)
[14.06.2012][Պատահար]
Հրազդան գետի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել (0)
Ձեր կարծիքները
200
Սկսած-07.06.12թ-ից
Ընդհանուր: 4
Նոր մարդիկ ամսվա ընդացքում: 0
նորերը շաբաթվա: 0
Նորերը երեկվա: 0
Նոր մարդ այսօր: 0

ՈՒղղակի անդամ: 0
Ստուգողներ: 0
Ադմինի Օգնականներ: 2
Մոդերատորներ: 1
Ադմին: 1
Ընկեր:

Տղաներ: 3
Աղջիկներ: 1
Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
Գլխավոր » Պատահար
1 2 3 4 5 »
Մոսկվայում արդեն մի քանի օր է, ինչ պնեւմատիկ ատրճանակից կրակում են հասրակական տրանսպորտի վրա: Այսպես, հունիսի 15-ի երեկոյան անհայտ անձը կրակել է տրամվայի վրա: Վնասվել է մեքենայի կողային ապակին: Նմանտիպ դեպք արձանագրվել է նաեւ մայրաքաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածում: Մինչ այդ կրակել էին N96 երթուղու ավտոբուսի վրա: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Պոլիտ.ռու»-ն: Հունիսի 13-ին պնեւմատիկ ատրճանակից անհայտ անձինք կրակել էին նաեւ N59 երթուղու տրոլեյբուսի վրա:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 1678 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 16.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Ամերիկյան Այդահո նահանգում ավիաշոուի ժամանակ մարզական ինքնաթիռ է ընկել: Օդաչուն թեթեւ վնասվածքներ է ստացել. Նրա կոճն է կոտրվել: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին Ռեքսբերգ քաղաքի Legacy Air Show ավիաշոուի ընթացքում, որի ընթացքում ամեն տարի հավաքվում են հարյուրավոր օդաչուներ եւ հանդիսականներ, հաղորդում է AP-ը: Շոուի կազմաակերպիչներից մեկի` Բրեդ Դեբոուի խոսքով` ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռի արգելակները չեն գործել: Օդաչուն ստիպված է եղել ինքնաթիռը հեռացնել հանդիսատեսների տրիբունայից, եւ այն ընկել է գոլֆի դաշտի մոտակայքում: ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 1094 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 16.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում երեկ`հունիսի 15-ին ժամը ժամը 18:30-ի սահմաններում պարզվել է երկու օր առաջ Վանաձոր քաղաքից Դարպաս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում երկու անչափահասների դանակահարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում են երեկ` հունիսի 15-ին ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Վանաձորի բաժին է ներկայացել նույն քաղաքի բնակիչ, 17 ամյա Ստեփան Դերձյանը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Հունիսի 14-ին Վանաձոր քաղաքից Դարպաս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում ինքնությունը չպարզված անձը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ սուր, ծակող-կտրող գործիքով երեք անգամ հարվածել է անչափահաս` 16-ամյա Տիգրան Աղամիրյանի մարմնի տարբեր մասերին և մեկ անգամ անչափահաս, 17-ամյա Սերյոժա Լալայանի կրծքավանդակի ձախ կեսին, առաջացրել ծակած-կտրած թափանցող վերք` վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Տուժողները գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում: Լոռիի մարզային քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 860 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 16.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Երեկ՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Մուշեղ Խաչատրյանը, վարելով «Ֆորդ Կոսվորտ» մակնիշի 33 LT 548 համարանիշի ավտոմեքենան, Երևանի Մոլդովական 2-րդ շենքի դիմաց դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել է Նորայր Ղարիբյանի վարած «Սամանդ» մակնիշի Տ2268 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ն. Ղարիբյանն ու Մ. Խաչատրյանը տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Մ. Խաչատրյանը աշխատում է «Գաբմաս» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ Ն. Ղարիբյանի վարած ավտոմեքենան պատկանում է «Մարկիզ Շիկ» ՍՊԸ-ին: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Գ. Շամշյանը հայտնել է, որ վթարի վայր ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 663 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Երեկ կեսօրին 2 եղբայր են խեղդվել Մերձմոսկովյան շրջանի Օստրովցի Ռամենսկոյ գյուղի լճակում: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, նրանց մարմինները հանել են Բաուլինսկի լճակից ժամը 12:00: Մահացածները Հայաստանի քաղաքացիներ 21-ամյա զույգ եղբայրներ են եղել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը: Նրանց մահվան հիմնական վարկածն այն է, որ նրանք խեղդվել են , սակայն ստուգում է անց կացվում նաև քրեական ֆոնի վրա:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 584 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Երեկ՝ հունիսի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Արարատի մարզից հայտնել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Այվազյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 26 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենան Լուսառատ-Եղեգնավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Տիգրան Այվազյանին: Վերջինս տեղում մահացել է: Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ վրաերթի ենթարկվածը Տ. Այվազյանը Ս. Այվազյանի որդին էր, և նրանք զբաղվում էին հողագործությամբ: Որդին երեկոյան ավտոմեքենայով գնացել է դաշտ և այն թողել հոր մոտ, որպեսզի հայրը տուն վերադառնա մեքենայով, իսկ ինքը հորից վերցնելով հեծանիվը, որով հայրը գնացել էր դաշտ, վերադառնալիս է եղել տուն և արդեն նշված հատվածում տեղի է ունեցել մահացու վրաերթը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպք ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 615 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Հունիսի 14-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 597 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Պատահարի հետևանքով Իկ գետում մահացել է նավակի տերը և 6 երեխաներից մեկը: Նավակի սեփականատերը որոշել է զբոսնել երեխաների հետ և չի կարողացել կառավարել այն: Նավակը ջրի տակ է անցել և խորտակվել է նավակի տիրոջն ու երեխաներից մեկին: Նավակի կործանման պատճառները պարզվում են:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 433 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Նախօրեին գիշերը, ժամը 22.25-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի "Բագրևանդ" կոչվող հանդամասում կայծակնահարումից մահացել է Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բնակիչ 1965 թ. ծնված Պ. Ստեփանյանը: 
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 448 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Սամարայում, ականջակալներով անցնելով ռելսերի վրայով, աղջիը չի լսել գնացքի ձայնը:
 12-ամյա Կսյուշա Նիկուլշինան սեփական անուշադրության զոհն է դարձել` ընկել է երգ լսելով և ընկել է բեռնատար գնացքի տակ: 
Կսյուշան դպրոցական ճամբար էր վերադառնում, որտեղից մի քանի ժամ անց տուն էր վերադառնալու: Երեխայի մահվան փաստի առթիվ պարզաբանումներ են իրականցվում: 
Կսյուշայի մայրիկը այժմ շոկային վիճակում է գտնվում և չի հավատում, որ իր աղջիկը այլևս ողջ չի: 
Հարազատները ասում են, որ աղջիկը շատ էր սիրում երաժշտություն և երբեք չէր բաժանվում իր նվագարկչից:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 458 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Այսօր ժամը 13.00-ի սահմաններում Վանաձորի Նարեկացի-Բաղրամյան պողոտայի կամուրջ տանող խաչմերուկում իրար են բախվել 36 so 075 ԿամԱզ 5410 և 32 LS 209 BMW մակնիշի ավտոմեքենաները: 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի անձնակազմը: Վարորդները եկել են փոխհամաձայնության և հեռացել դեպքի վայրից: ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 502 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Հունիսի 13-ին, ժամը 14.19-ին ԱԻն-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Բուրնազյան փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել "1-03" ծառայության դիսպետչերը և "1-02" ծառայության աշխատակիցը; Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել 14.43-ին:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 410 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Այսօր՝ հունիսի 13–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Ապարանի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով «ԲՄՎ» 33 ԼՕ 321 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր–Նորքի 9-րդ զանգավծի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նշված հիվանդանոցից դեռևս ինքնությունը չպարզված կնոջը տեղափոխել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացածը հայտնի պարուսույց «համույթի Մագան» է։
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 395 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Այս գիշեր ժամը 01.55-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1983թ. ծնված Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» սրճարան և բախվել սյանը: Պատահարի հետևանքով 1991թ. ծնված Շամիրամ Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս տուժածը՝ (ինքնությունը ճշտվում է) Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 414 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Հունիսի 11-ին, ժամը 14.00-ին, Հ.Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 12-ին, ժամը 00.05-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 416 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 1948 թծ Վազգեն Բադասյանը, վարելով «Սուզուկի Գռանդ Վիտառա» մակնիշի 31 ՕՍ 694 համարանիշի ավտոմեքենան, Էրեբունի պողոտայի և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում վրաերթի են ենթարկել Նոր Արեշ 22 փողոցի բնակիչներ 35-ամյա Մարինա Քեշիշյանին և 14-ամյա Մարթա Քեշիշյանին: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևան ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 473 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Աֆղանստանում միկրոավտոբուսը պայթել է ականի վրա, որի հետեւանքով առնվազն 10 մարզ է զոհվել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդակ նահանգքի Սայեդ Աբադ ավանում: Հզոր պայթյունի հետեւանքով տասը խաղաղ բնակիչ է մահացել, այդ թվում կանայք եւ երկու երեխա, հաղորդում է Utro.ru-ն: Իշխանությունները տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը դրել են «Թալիբան» շարժման վրա:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 363 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 12.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Աֆղանստանի հյուսիսում 5,4 եւ 5,7 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժերի եւ սողանքի զոհ են դարձել շուրջ հարյուր մարդ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, տարերքն ավերել է ավելի քան 20 տներ: Փրկարարները Բագլան նահանգում ավերակների տակից արդեն հանել են մի քանի զոհերի մարմիններ: ՄԱԿ-ի տվյալներով` շենքեր են փլուզվել հինգ շրջաններում: Ավերակների մեջ ողջ մարդկանց գտնելու փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվում. տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` որոնողափրկարարական աշխատանքների համար «անհրաժեշտ են բուլդոզերներ եւ այլ ծանր տեխնիկա»: ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 324 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 12.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Օրենբուրգի շրջանի պահեստը, որտեղ հունիսի 11-ին զինամթերք է պայթել, պետք է քանդվեր 2013 թվականին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Կենտրոնական ռազմական շրջանի զորահրամանատար Յարոսլավ Ռոշչուպկինը: «Պահեստը պետք է կազմաքանդվեր 2013 թվականին, իսկ զինամթերքները` ոչնչացվեին: Պատահարի պահին զինամթերքի կեսն արդեն ոչնչացված է եղել: Պահպանվում էր մոտ 12 հազար տ զինամթերք: Հիմնականում դրանք 122-րդ եւ 152-րդ տեսակի են: Կարելի է ասել, որ զինամթերքի մեծ մասը կպահպանվի», - ասել է նա: Ըստ Ռոշչուպկինի` զինամթերքը պայթել է բաց պահպանման տեղերում, որոնք շրջապատված են եղել 5 մ-անոց պատնեշներով: Ներկայումս տեղակայվել են դիտակետեր հրդեհային բարձունքներում եւ այլ բարձրադիր կետերում: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ դիտորդները տեղեկություն են հայտնում օպերատիվ շտաբ: ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 277 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 12.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում հունիսի 11-ին, ժամը 22:45-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 63 օլ 331 եվ «ՎԱԶ-2121» մակնիշի 27 ստ 720 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1989 թ. ծնված Տ. եւ ուղեւոր՝ 1990 թ. ծնված Է. Թադեվոսյաններին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 331 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 12.06.2012 | Մեկնաբանություններ (0)