Գովազդի համար |
|
|
Լուրերի Օրացույց |
Սեպտեմբեր 2025 | Երկ | Երք | Չրք | Հին | ՈՒրբ | Շաբ | Կիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Սկսած-07.06.12թ-ից |
 Ընդհանուր: 4  Նոր մարդիկ ամսվա ընդացքում: 0  նորերը շաբաթվա: 0  Նորերը երեկվա: 0  Նոր մարդ այսօր: 0  ՈՒղղակի անդամ: 0  Ստուգողներ: 0  Ադմինի Օգնականներ: 2  Մոդերատորներ: 1  Ադմին: 1  Ընկեր:  Տղաներ: 3 Աղջիկներ: 1 Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
|
|
|
|
Գլխավոր » Պատահար
...
կարդալ Ավելին »
)?--> Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 4.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 106/6 հասցեում գտնվող ՃՈ Երևանի հաշվառման քննական բաժնի նորակառույց շենքի հարևանությամբ «Մերսեդես Ցե 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ. 2-ը՝ «Էրեբունի», 2-ը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ։
Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ «Մերսեդեսը» պատկանում է հայտնի պարուսույց Սոֆի Դևոյանին։
Վթարից հետո «Մերսեդեսի» վարորդը, դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն հայտնաբերվել և ենթարկվել է բժշկական փորձաքննության, ինչից հետո պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչներ 36-
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Հունիսի 2-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11 փողոցի մոտակայքում` թիվ 237 տան դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցները, «1-03» ծառայության դիսպետչերը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «Վազ-2105» մակնիշի լ 2729 պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանում է «Այնթափ» տաքսի ծառայությանը) դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից և շրջվել: փրկարարները դուրս են բերել վարորդ` 1985 թ. ծնված Հ. Գևորգյանին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Прикрепления: |
 Հունիսի 1-ին բռնկվել է հրդեհ Երևանի Նար-Դոս փողոցում...:Ինչպես մեզ տեղեկացրին ժամը 11:45-ի սահմաններում հրդեհվել է այդ թաղամասի ենթակայանը...:Հրդեհը մարվել է ժամը 12:05-ի սահմաններում,և ինչպես մեզ հասած տեղեկությունների տուժած մարդիկ չկան...:
Прикрепления: |
 Երեկ`մայիսի 31-ին ժամը 17:47 արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է նետվել:Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:Այնտեղ պարզվել է որ Արտյոմը նետվել է ոչ թե Կիևյան կամրջից այլ Դավիթաշենի կամրջից:Կամրջի տակ` ասֆալտի վրա, փրկարարաները հայտնաբերել են Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակիչ՝ 1978թ. ծնված Հովեյան Արտյոմի դին:
պատրաստեց 7notes-ը..:
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Հակառակորդի արձակած կրակոցից, այսօր` հունիսի 1-ին, ժամը 7.00- ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 52-ամյա Վաչիկ Մելքումյանը: Այս մասին`զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Գյուղապետը փոխանցեց, որ տուժողը գնացել է իրեն պատկանող խաղողի այգում գործ անելու եւ հայտնվել հակառակորդի կրակի տակ: Այդ պահին այգում այլ մարդիկ չեն եղել
Նա չհիշեց, թե մինչ այդ դեպքը, էլ երբ է կրակոց հնչել. «Ընդհանուր առմամբ, մեր գյուղը նշանառության տակ է, հետեւաբար կդժվարնամ ասել, թե երբ են նախկինում կրակել: Մենք ապրում ենք սահմանին եւ ամեն օր էլ սահմանում վտանգ կա»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ տուժողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Նշենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մո
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Ռուսաստանի դաշնային М-52 մայրուղում տեղի ունեցած վթարի արդյունքում 7 մարդ զոհվել, եւս հինգը վնասվածքներ են ստացել: Զոհվածների թվում երկու երեխա կա:
Ինչպես հաղորդել են ոստիկանությունում, Renault մակնիշի թեթեւ մարդատարը եւ քարշակավոր Scania բեռնատար ավտոմեքենան երթեւեկելիս են եղել Նովոսիբիրսկի կողմից դեպի Բառնաուլ: Մարդատարը դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց գոտի, կողքով հարվածել բեռնատարին, ինչից հետո Renault ավտոմեքենան հայտնվել է հանդիպակաց գոտում, որտեղ բախվել է Mercedes-ին:
Բախման հետեւանքով Renault-ը մի կողմ թռչելով բռնկվել է: Այդ ավտոմեքենայում գտնվող բոլոր յոթ ուղեւորները զոհվել են: Նախնական տվյալներով` դա տաքսի է եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Բեռնատար ավտոմեքենայում ոչ ոք չի տուժել, եւս հինգ մարդ, այդ թվում երկու երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց:
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, մայիսի 27-ի երեկոյան, քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայ եւ Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում տղամարդու դիակ կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիշյալ վայրում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 48-ամյա Մայիս Խաչիկյանի դիակը` բռնության հետքերով:
Ոստիկանության ծառայողների կողմից «տաք հետքերով» ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 79 շենքի մոտ, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 33-ամյա Մարատ Մարգարյանն իր «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, դանակի չորս հարված հասցնելով, սպանել է Մ. Խաչիկյանին, դիակը տեղափոխել եւ գցել է ջրատարի մեջ ու հեռացել:
Մարատ Մարգարյանը «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ-ից մեկնելիս հայտնաբերվել եւ ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին,
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Մայիսի 26-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի 7 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը սանհանգույցում ընկել է, գտնվում է անգիտակից վիճակում և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.39-ին հրշեջ-փրկարարները բացել են նշված բնակարանի սանհանգույցի դուռը և ներսում հայտնաբերել 1941 թ. ծնված Արտուշ Ծառուկյանի դին:
Прикрепления: |
 Ստամբուլի ոստիկանությունը Թաքսիմ հրապարակում գտնվող գիշերային ակումբերից մեկում ստուգել էր զվարճացող երիտասարդների փաստաթղթերը և ոստիկանություն տեղափոխել մի աղջկա, ով ներկայացել է որպես Օզլեմ Ափայդըն, սակայն փաստաթուղթ չի ունեցել:
Ոստիկանատանը պարզվել է, որ աղջիկը Թուրքիա է եկել Ռուսաստանից և նրա իրական անուն ազգանունը Պարիմատ Աբդուրախիմովա է:
Ինչպես տեղեկացնում է Vatan-ը, այստեղ թուրք ոստիկաններից մեկը ռուս աղջկան առաջարկել է սեռական հարաբերության մեջ մտնել, սակայն երբ աղջիկը հրաժարվել է, նրան նախ բռնաբարել է զուգարանում, ապա տարել իր սենյակ և երկորդ անգամ բռնությամբ տիրացել նրան: Այս ամենը ֆիքսվել է տեսախցիկներով:
Ավելի ուշ Պարիմատն իր հետ ոստիկանությունում գտնվող Էբրու անունով աղջկան պատմել է տեղի ունեցածը, ով խորհուրդ է տվել ոստիկանի դեմ բողոք ներկայացնել:
Աղջիկը դատի է տվել ոստիկանին` պահանջելով մինչև 18 տարվա ազատազրկում:
Прикрепления: |
 Ոստիկանության ծառայողները, մայիսի 14-ին, ժամը 21.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Արթուր Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. օգոստոսին պատուհանից մտել է Երեւանի Տավրոսի փողոցի տներից մեկն ու գողացել երկու հեռուստացույց եւ համակարգչի մոնիտոր:
Прикрепления: |
 Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելիի շրջանում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության ժամանակ պատ է փլուզվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ՀԷԿ-ի պատը փլուզվել է հողի սողանքի հետեւանքով։ Նշվում է, որ փլուզման հետեւանքով մահացել է 4 եւ վնասվածքներ ստացել՝ 1 բանվոր։
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Օսլոյի շրջանային դատարանի մոտ, որտեղ ընթանում են նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի դատալսումները, մայիսի 15-ին ինքնահրկիզման դեպք է գրանցվել:
Տղամարդն այրել է իր վերնազգեստը, ինչից հետո փորձել է ներխուժել դատարան ոստիկանական արգելափակոցից ներս:
Իրավապահներն ինքնասպանին տապալել են եւ ջրի շշով փորձել մարել կրակը: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնել է, որ ինքնահրկիզման փորձ արածը Նորվեգիայի քաղաքացի է:
Այսօր դատարանում շարունակել են ցուցմունք տալ վկաները: Ինա Ռանգոնեսը, ով 2011թ. հուլիսի 22-ին եղել է Ուտոյա կղզում:
Բրեյվիկի դատավարությունը մեկնարկել է ապրիլի կեսերի
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ Սերգեյ Մխիթարյանին 7 տարվա ազատազրկման է դատապարտել այսպես կոչված «Օդնոկլասնիկիի» գործով:
Վերջինս մեղադրվում է 18-ամյա Տիգրան Թադեւոսյանի մահվան մեջ: Հիշեցնենք, որ 2009 թվականի ապրիլի 15-ին Գյումրիում մի խումբ երիտասարդների միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած 18-ամյա Տիգրան Թադեւոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց ու մահացել:
Ինչպես հաղորդում է «Lragir.am»-ը, Սերգեյ Մխիթարյանի փաստաբանը, պատրաստվում է վիճարկել առաջին ատյանի դատարանի որոշումը: «Վիճարկելու եմ վճիռը, քանի, որ այն ակնհայտ անհիմն է, համենայնդեպս, Սերգեյ Մխիթարյանի մեղքը, իրեն մեղսագրած արարքում հիմնավորված եւ ապացուցված չէ: Ապացուցված չէ նախ նրա մասնակցությունը տվյալ դեպքին, ապացուցված չէ նաեւ նրա որեւէ գործողություն»,-ասել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նշենք, որ գործի շրջանակներում եւս 2 երիտասարդներ արդեն դատապարտվել էին
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> մայիսի 12-ին, երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ -Լոռիբերդ ճանապարհին ավտովթարից զոհվածներից մեկը՝ Դավիթ Գասպարյանը Զորի Բալայանի փեսան է:
Ավելի վաղ հայտնել է, որ մայիսի 12-ին, երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ-Լոռիբերդ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:Դեպքի վայրից հայտնել էն , որ «Հյունդայի» մակնիշի 93 NV 999 համարանիշով ավտոմեքենան նախնական վարկածով ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլխիվայր շրջվել:
Մեքենայում եղած հինգ ուղեւորներից երեքը մահացել են, երկու վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Հայտնի են զոհերի եւ վիրավորների անունները: Ըստ այդմ, Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Արա Ադամյանը (Երեւան) եւ 34-ամյա Միքայել Ադամյանը (Երեւան): Զոհվել են Դավիթ Գասպարյանը (Երեւան), Արթուր Ալավերդյանը (Երեւան) եւ Դավիթ Փիրումյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղ): Դեռևս պարզ չէ, թե ով է եղե
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
...
կարդալ Ավելին »
)?--> Մայիսի 11-ին, ժամը 09.00-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 7 տան մոտ իրար են բախվել «Կոռվետ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի ուղևորը` 1955 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը, ինչպես և «Կոռվետ»-ի վարորդն ու ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է ք
...
կարդալ Ավելին »
Прикрепления: |
 Մարտի 31-ին, ժամը 05.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում` ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 14 ՍՕ 502 համարանիշով եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 20 ՕՏ 894 համարանիշով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Էդգար Մելքոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
|
...
կարդալ Ավելին »
)?--> Հայաստանի ԶՈւ-ում հրադադարի խախտման արդյունքում մահվան դեպքերը կազմում են ընդհանուր թվաքանակի 12 տոկոսը: Այդ մասին ասված է «Հայաստանի ԶՈՒ-ի հանդեպ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության հնարավորությունները» զեկույցում, որը ապրիլի 5-ին ներկայացրել է Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Զեկույցում ներկայացված վիճակագրության համաձայն, 2005-2011 թթ. Հայաստանի ԶՈՒ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 325 դեպք: 2007-ից 2011-ին գրանցված 245 մահվան դեպքերից 38-ը եղել են հրադադարի ռեժիմի խախտման, 29`ինքնասպանության, 68-ը` դժբախտ պատահարի, 72-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` առողջական խնդիրների, 8-ը` անվտանգության կանոնների խախտման, 1-ը` անհայտ հանգամանքների, 1-ը` կանխամտածված սպանության, 1-ը` ծառայության հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով: Տվյալները ցույց են տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում
...
կարդալ Ավելին »
|
 Ապրիլի 11-ին, ժամը 23.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եւ Բեյրութի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի եւ «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 28-ամյա Վարդան Ներսիսյանը, բուժքույր` 47-ամյա Ռիմա Գեւորգյանը եւ բժիշկ` 29-ամյա Կարեն Սիմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
|
 Խոշոր ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել Չինաստանում. ապրիլի 12-ի գիշերը ուղեւորական ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ: «Սինհուա» գործակալության տեղեկություններով, զոհվել է 23 մարդ: Դեպքի վայրից մոտակա հիվանդանոց են հոսպիտալացվել երեք մարդ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Ոստիկանության տեղեկություններով, բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:30-ին Սուչժոու քաղաքի մոտակայքում: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
|
 Երեւանում ապրիլի 12-ին` ժամը 22.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Էջմիածնի խճուղու խաչմերուկում բախվել է «BMW-X 5» մակնիշի ավտոմեքենայի, ապա «BMW-X 5»-ին է բախվել «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի հետեւանքով «ԲՄՎ-X 5»-ի 3 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
|
|
|
|
|