Բարև Այցելու!
Դու պետք է
Մուտք գործես կամ Գրանցվես
Ընտրեք տեսակը
Տնտեսություն [31]
Քաղաքականություն [29]
Հասարակություն [59]
Մարդիկ [39]
Պատահար [82]
Գիտություն/Մշակույթ [36]
Սպորտ [31]
Ցանկ
Պատասխանեք խնդրեմ?
ինչ տեսակի նորություններ են ձեզ հետաքրքրում...?
ընդհանուր պատասխանը: 19
Որոնում
Ժամացույց
Գովազդի համար
Լուրերի Օրացույց
Սեպտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀինՈՒրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լրահոս
[16.06.2012][Պատահար]
Մոսկվայում կրակում են հասարակական տրանսպորտի վրա (0)
[16.06.2012][Պատահար]
ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ մարզական ինքնաթիռ է ընկել(+VIDEO) (0)
[16.06.2012][Հասարակություն]
Քիմ Քարդաշյան. Մեր հաջողությունների համար պարտական ենք շքեղ կազմվածքին եւ հայկական ժառանգությանը (0)
[16.06.2012][Պատահար]
Դանակահարել են 2 անչափահասի վանաձորում (0)
[15.06.2012][Սպորտ]
Գերմանիային եւ Պորտուգալիային ՈւԵՖԱ-ն տուգանել է (0)
[14.06.2012][Պատահար]
Ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի է ենթարկվել (0)
[14.06.2012][Պատահար]
Երկու եղբայրները խեղդվել են լճակում (0)
[14.06.2012][Պատահար]
Հայրը վրաերթի է ենթարկել իր սեփական 28 ամյա որդուն (0)
[14.06.2012][Պատահար]
Հրազդան գետի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել (0)
Ձեր կարծիքները
200
Սկսած-07.06.12թ-ից
Ընդհանուր: 4
Նոր մարդիկ ամսվա ընդացքում: 0
նորերը շաբաթվա: 0
Նորերը երեկվա: 0
Նոր մարդ այսօր: 0

ՈՒղղակի անդամ: 0
Ստուգողներ: 0
Ադմինի Օգնականներ: 2
Մոդերատորներ: 1
Ադմին: 1
Ընկեր:

Տղաներ: 3
Աղջիկներ: 1
Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
Գլխավոր » Պատահար
« 1 2 3 4 5 »
Ապրիլի 13-ին, ժամը 22.37-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ 18.30-ի սահմաններում Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի 18 ԼՕ 016 պետհամարանիշով եւ «Օպել Օմեգա» մակնիշի 26 ԼՏ 477 պետհամարանիշով ավտոմեքենաները, որի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդ, 37-ամյա Վահե Հակոբյանը զոհվել է, իսկ «Օպել Օմեգա»-ի վարորդ, 26-ամյա Հովիկ Հարությունյանը եւ ուղեւորներ, 7-ամյա ծնված Էդգար Խաչատրյանը, 41-ամյա Մարատ Հովակիմյանը, 13-ամյա Արտյոմ եվ 11-ամյա Հովիկ Բադալյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 288 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Երեկ, ապրիլի 20-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյան քաղաքում։

«Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 14 շենքի 75 բնակարանի բնակչուհի 24-ամյա Վարդուհի Պետրոսյանը տան պատուհանները մաքրելու ժամանակ վայր է ընկել եւ տեղում մահացել։ Վ. Հակոբյանը բնակվում էր 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։

Հարեւանները պատմել են, որ նա ամուսնացած էր, ուներ մեկ աղջիկ երեխա։ Բացի այդ, հարեւանների պատմելով, նա հղի էր, սակայն դա պետք է հաստատի կամ հերքի քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում»,- գրում է թերթը։
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 243 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ, պարտադիր ավտոապահովագրություն (ԱՊՊԱ) են ստացել 333.6 հազ. ավտոմեքենաներ: Այդ մասին նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական հրապարակման մեջ:

Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմում է մոտ 8.5 մլրդ դրամ, վճարված է 2.2 մլրդ դրամ հատուցում (11022 դեպքերի համար): Եւս 786 դիմում բավարարված է, սակայն չի վճարված:

Այսպիսով, ըստ այս վիճակագրության, Հայաստանում ավտոճանապարհային դեպքերի թիվը երեք ամսում կազմել է 11 808 (ամսական միջինը 3936 պատահար): Միայն մարտին ՃՏՊ-երի քանակը կազմել է 4740` հունվարի 3142-ի եւ փետրվարի 3926-ի համեմատ:

Մեկ ՃՏՊ-ի հաշվով ապահովագրական ընկերությունները միջին հաշվով վճարել են մոտ 200 հազ. դրամ:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 236 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Նոր Զելանդիայում գազանանոցի տերը` Հելեն Սքոֆիլդը զոհ է գնացել իր գազանանոցի փղին: Franklin Zoo կենդանաբանական այգու սիրելին համարվող Ջամբո անունով փիղը ճխլել է կնոջը:

Ինչ-որ բանից վախենալով, փիղը կնճիթով վերցրել է նրան, իջեցրել գետնին եւ նստել վրան: Կինը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, հաղորդում է Life News-ը:

Էգ փիղը Franklin Zoo գազանանոցում է արդեն 3 տարի: Նրան բերել են կրկեսից, որտեղ փիղը հանդես էր գալիս երկար տարիներ:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Ամենայն հավանականությամբ, Սքոֆիլդի մահը դժբախտ պատահար է:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 269 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Մայիսի 10-ին, ժամը 20.30-ին, Հրազդանի կիրճում իրար են բախվել ''ԲՄՎ'', ''Ռենջ Ռովեր'', ''Տոյոտա'', ''ՎԱԶ-2106'', ''Լեքսուս'' և երկու ''Մերսեդես'' մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով ''ԲՄՎ''-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 259 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Կինը, ով քնած էր իր ննջարանում, եւ մեքենայի վարորդը թեթեւ վնասվածքներ են ստացել Ֆլորիդայի Ֆլեջեր շրջանում, երեքշաբթի երեկոյան:Նենսի Դինը ժամը 22-ի սահմաններում քնած է եղել, երբ 17-ամյա Մարիա Աննա Բարլետտան բախվել է նրա տանը: Նա երթեւեկում էր ժամում 30 մղոն արագությամբ, եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Մեքենան հայտնվել է ննջարանում:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 224 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում անչափահասների մասնակցությամբ 30 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը այսօր` մայիսի 11-ին կայացած մամլո ասուլիսում:

Ըստ ՃՈ տվյալների` մահացել է 1 անչափահաս, վիրավորվել` 32-ը: Նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահաների թիվը նվազել է 7-ով, վիրավորների թիվը` 12-ով:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է ձեռնարկի Ճանապարհային ոստիկանությունը Վերջին զանգի օրը, Սարգսյանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի տոնն անցնի որքան հնարավոր է կազմակերպված եւ հանգիստ:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 282 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Մայիսի 11-ին ժամը 09.00-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 7 տան մոտ իրար են բախվել ''Կոռվետ'' և ''ՎԱԶ-21214'' մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ''ՎԱԶ-21214''-ի ուղևորը` 1955թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը, ինչպես և ''Կոռվետ''-ի վարորդն ու ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 252 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22-ին դժբախտ պատահար է գրանցվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Աշխատանքային ծանր վնասվածքներ է ստացել 23-ամյա Սպարտակ Բաբայանը։ Դեպքից անմիջապես հետո երիտասարդը տեղափոխվել է Քաջարանի հիվանդանոց, որտեղ էլ գիշերը ժամը 2-ին մահացել է։ Սպարտակ Բաբայանը մոտ 2 տարի կոմբինատում բանվոր էր աշխատում։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա վատառողջ էր, տեսողության հետ կապված խնդիրներ ուներ։ Ըստ այդմ էլ նրան թեթև գործ էր վստահվել։ Սակայն արտադրամասի պետը, նկատելով Սպարտակին աշխատանքի պահին ննջելիս, իբրև պատիժ՝ ժամանակավորապես նրան տեղափոխել էր այլ՝ ավելի բարդ աշխատանքի, որից հետո երրորդ օրը գրանցվել է պատահարը։ Քաջարանի մեր աղբյուրների պատմելով՝ Սպարտակը փորձել է անցնել կարճ ճանապարհով՝ թռչել հանքաքար տեղափոխող հոսքագծի վրայով։ Սակայն վատ տեսողության պատճառով ոտքն ընկել է հոսքագիծն աշխատեցնող արտադրական հսկա թմբուկների տակ։ Ասում են, որ հարստացուցիչ ֆաբրիկայում բոլոր աշխատ ... կարդալ Ավելին »
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 268 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Պակիստանում ողբերգական պատահար է տեղի ունեցել. մայիսի 7-ին դասերի ժամանակ երեխաների եւ ուսուցիչների գլխին փլվել է դպրոցի տանիքը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են 7 զոհված երեխաների եւ 15 վիրավորների մասին: Վնասվածք է ստացել նաեւ երկու ուսուցիչ:

Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Շաքարգարխ քաղաքի մասնավոր դպրոցներից մեկում:

Դասարանում գտնվել են շուրջ 40 երեխաներ` 8-10 տարեկան: Փլուզման վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Տանիքի անկման պատճառ փրկարարները համարում են խարխուլ լինելը, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Տուժած երեխաների ծնողները քրեական պատիժ են պահանջում դպրոցի ղեկավարության համար, որոնք չեն նորոգել տանիքը` չնայած աշակերտներից վերցվող բարձր վճարին:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Պատահար | Դիտվել է: 238 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 12.05.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
7notesԱրագածոտնի մարզում, մայիսի 8-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Ռուբեն Հակոբյանը,երգիչ Կարեն Հակոբյանն է (նա երգարվեստում հայտնի է հենց Կարեն Հակոբյան անուն ազգանունով): Նշենք, որ Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Նրա վերջին հայտնի տեսահոլովակը «Սիրել եմ»-ն է: Սպանվածի հետ նա ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ նրան դրդել է այդ քայլին: սույն տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց ոստիկանություն, որտեղից ընդամենը տեղեկացրեցին, որ մայիսի 8-ի երեկոյան, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները Պռոշյան փողոցում ծառայություն կատարելիս կրակոցներ են լսել, վազել են ձայնի ուղղությամբ եւ Պռոշյան-29 շենքի հետնամասում նկատել գետնին ընկած վիրավոր տղամարդու: Ոստիկանները շտապօգնության մեքենայով վիրավորին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ տուժողն Աշտարակի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանն է: Նրա աջ ոտքի սրունքին եւ ձախ ոտքի ստորին ու վերին հատվածներում առկա են եղել թափանցող վերքեր, եւ 15 րոպե անց նա արյունահոսությունից մահացել է: Ձեռնարկված ծավալուն օպերատիվ եւ քննչական միջոցառումների արդյունքում, ժամեր անց պարզվել է սպանությունը կատարողի ինքնությունը՝ Աշտարակի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Հակոբյան, ով առավել հայտնի է որպես Կարեն Հակոբյան: Նա ներկայացել է ոստիկանության բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք ու հանձնել հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը՝ փափշտակալով եւ 3 փամփուշտով: Պարզվել է, որ տուժողի ու Հակոբյանի միջեւ վեճը ծագել էր դեռեւս ամիսներ առաջ: Օրեր առաջ նրանք պատահական հանդիպել են, նրանց մեջ կրկին վեճ է ծագել, իսկ մայիսի 8-ի ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 492 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 11.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 1936 թ. ծնված Զավեն Մարտիրոսյանի դիակը:
 Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:
 Կատարվում է նախաքննություն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 260 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 11.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Մայիսի 10-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 30 ՏՏ 602 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով վարորդ՝ Վանաձորի բնակիչ, 1986 թ. ծնված Սերյոժա Գալստյանը ստացել է տարբեր մարմնական վնաս­վածք­ներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 347 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 11.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Սանկտ Պետերբուրգի ավտոսրահներից մեկից առեւանգել են BMW X5 մակնիշի երկու ավտոմեքենա։ Ավտոսրահի համասեփականատերերից մեկը Ռուսաստանի հավաքականի եւ «Զենիթի» ռմբարկու Անդրեյ Արշավինը։ Ավտոմեքենաները 2008թ. եւ 2007թ. արտադրության են, ապահովագրված չեն եղել, հաղորդում է «Комсомольская правда в Санкт-Петербурге» պարբերականը։
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 276 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 10.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Արագածոտնի մարզում, մայիսի 9-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կայծակի հարվածից տներից մեկի պատին առաջացել է ճաք եւ շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության լեյտենանտ Բոյաջյանը: Պարզվել է, որ տան տանիքին կայծակի հարվածի հետեւանքով շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ եւ վնասվել է պատի միջով անցնող էլեկտրական լարերի վրայի գաջե հարդարումը` 10-15 սմ:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 313 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 10.05.2012 | Մեկնաբանություններ (0)

NewsԻսպանիայում կազմակերպված լուսանկարահանման ժամանակ վնասվել է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած թավջութակը։ Ինչպես տեղեկացնում է Pravda.ru-ն, Մադրիդի թագավորական պալատում կազմակերպված նկարահանումների ընթացքում թավջութակն ընկել է հատակին եւ մասերի բաժանվել, երբ աշխատակիցները փորձել են դասավորել երաժշտական գործիքները լուսանկարիչների համար։ Մասնագետներն արդեն հայտարարել են, որ թավջութակը հնարավոր է վերականգնել։ Ավելին, թավջութակից պոկված կտորը 19-րդ դարի վերանորոգումից մնացած հատված է, իսկ այն իրականում պատրաստվել է 17-րդ դարում։ Մասնագետները վստահեցնում են, որ վերանորոգումը չի ազդի գործիքի հնչողության վրա։ Նշենք, որ թավջութակն արժե մոտ 20 մլն եվրո, իսկ դա նշանակում է, որ վերանորոգման արժեքը եւս մի քանի միլիոն եվրո կամ դոլար կարժենա։
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 280 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 10.05.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Հանրապետության հրապարակում, մայիսի 4-ին, ՀՀԿ-ի հանրահավաքում փուչիկների պայթյունից տուժած այն քաղաքացիները, որոնք պլաստիկ վիրահատության կարիք ունեն, նրանց համար այդ վիրահատությունը կիրականացվի պետպատվերի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ սովորաբար պլաստիկ վիրահատությունները չեն իրականացվում պետպատվերի շրջանակում: Նրա խոսքով, մայիսի 10-ի դրությամբ, Երեւանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 75 քաղաքացի, որոնցից 10-ը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 297 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 10.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Մայիսի 9-ին, ժամը 23.45-ին, ոմն Ալիկից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է տեղի ունենում և կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, ապա հրազենից կրակել են վերջինին պատկանող ''Մերսեդես Ե 500'' մակնիշի ավտոմեքենայի վրա, որը կայանված է եղել ակումբի դիմաց և դիմել են փախուստի: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 243 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 10.05.2012 | Մեկնաբանություններ (0)

7notesՄայիսի 9-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում ծառայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատված, 35-ամյա մի կնոջ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում, զբոսայգում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 55 հազար դրամ: Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 324 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 10.05.2012 | Մեկնաբանություններ (0)

7notesԵրեւանի Դավիթաշեն կամրջից այսօր` մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, 45-50 տարեկան մի տղամարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը, տեղում է նաեւ 1-03 շտապօգնության ծառայության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր է կանչվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։ Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում պարզելու համար ինքնասպանություն գործած անձի ինքնությունը:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 294 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 10.05.2012 | Մեկնաբանություններ (0)