Բարև Այցելու!
Դու պետք է
Մուտք գործես կամ Գրանցվես
Ընտրեք տեսակը
Տնտեսություն [31]
Քաղաքականություն [29]
Հասարակություն [59]
Մարդիկ [39]
Պատահար [82]
Գիտություն/Մշակույթ [36]
Սպորտ [31]
Ցանկ
Պատասխանեք խնդրեմ?
ինչ տեսակի նորություններ են ձեզ հետաքրքրում...?
ընդհանուր պատասխանը: 19
Որոնում
Ժամացույց
Գովազդի համար
Լուրերի Օրացույց
Սեպտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀինՈՒրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լրահոս
[16.06.2012][Պատահար]
Մոսկվայում կրակում են հասարակական տրանսպորտի վրա (0)
[16.06.2012][Պատահար]
ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ մարզական ինքնաթիռ է ընկել(+VIDEO) (0)
[16.06.2012][Հասարակություն]
Քիմ Քարդաշյան. Մեր հաջողությունների համար պարտական ենք շքեղ կազմվածքին եւ հայկական ժառանգությանը (0)
[16.06.2012][Պատահար]
Դանակահարել են 2 անչափահասի վանաձորում (0)
[15.06.2012][Սպորտ]
Գերմանիային եւ Պորտուգալիային ՈւԵՖԱ-ն տուգանել է (0)
[14.06.2012][Պատահար]
Ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի է ենթարկվել (0)
[14.06.2012][Պատահար]
Երկու եղբայրները խեղդվել են լճակում (0)
[14.06.2012][Պատահար]
Հայրը վրաերթի է ենթարկել իր սեփական 28 ամյա որդուն (0)
[14.06.2012][Պատահար]
Հրազդան գետի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել (0)
Ձեր կարծիքները
200
Սկսած-07.06.12թ-ից
Ընդհանուր: 4
Նոր մարդիկ ամսվա ընդացքում: 0
նորերը շաբաթվա: 0
Նորերը երեկվա: 0
Նոր մարդ այսօր: 0

ՈՒղղակի անդամ: 0
Ստուգողներ: 0
Ադմինի Օգնականներ: 2
Մոդերատորներ: 1
Ադմին: 1
Ընկեր:

Տղաներ: 3
Աղջիկներ: 1
Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
Գլխավոր » 2012 » Հունիս » 13
... կարդալ Ավելին » )?-->
Այսօր ժամը 13.00-ի սահմաններում Վանաձորի Նարեկացի-Բաղրամյան պողոտայի կամուրջ տանող խաչմերուկում իրար են բախվել 36 so 075 ԿամԱզ 5410 և 32 LS 209 BMW մակնիշի ավտոմեքենաները: 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի անձնակազմը: Վարորդները եկել են փոխհամաձայնության և հեռացել դեպքի վայրից: ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 502 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Հունիսի 13-ին, ժամը 14.19-ին ԱԻն-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Բուրնազյան փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել "1-03" ծառայության դիսպետչերը և "1-02" ծառայության աշխատակիցը; Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել 14.43-ին:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 410 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Այսօր՝ հունիսի 13–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Ապարանի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով «ԲՄՎ» 33 ԼՕ 321 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր–Նորքի 9-րդ զանգավծի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նշված հիվանդանոցից դեռևս ինքնությունը չպարզված կնոջը տեղափոխել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացածը հայտնի պարուսույց «համույթի Մագան» է։
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 395 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Այս գիշեր ժամը 01.55-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1983թ. ծնված Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» սրճարան և բախվել սյանը: Պատահարի հետևանքով 1991թ. ծնված Շամիրամ Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս տուժածը՝ (ինքնությունը ճշտվում է) Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 414 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Հունիսի 11-ին, ժամը 14.00-ին, Հ.Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 12-ին, ժամը 00.05-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 416 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 1948 թծ Վազգեն Բադասյանը, վարելով «Սուզուկի Գռանդ Վիտառա» մակնիշի 31 ՕՍ 694 համարանիշի ավտոմեքենան, Էրեբունի պողոտայի և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում վրաերթի են ենթարկել Նոր Արեշ 22 փողոցի բնակիչներ 35-ամյա Մարինա Քեշիշյանին և 14-ամյա Մարթա Քեշիշյանին: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևան ... կարդալ Ավելին »
Прикрепления:
տեսակը: Պատահար | Դիտվել է: 473 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Յուրմալայում երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթին ներկա չի լինի Ալլա Պուգաչեւան եւ նրա նոր ամուսինը` Մաքսիմ Գալկինը: Այս մասին հայտնել է Գալկինը` նշելով, որ դա Ալլայի ցանկությունն է:

Հարկ է նշել, որ Պուգաչովան աջակցել է «Նոր ալիքին»` 2002թ-ին նրա հիմնադրման պահից: 2005-ին նա հռչակվել էր մրցույթի մուսա եւ հիմնադրել սեփական մրցանակ` 50 հազ. դոլար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցույթին հրաժարվել է մասնակցել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, ով ասել է, որ ցանկանում է որոշ ժամանակով թողնել մեծ բեմը:

Նշենք, որ 2012 թ-ին մրցույթը կանցկացվի հուլիսի 24 -29-ը Յուրմալայում: Հայաստանից մրցույթին կմասնակցի Սուրեն Առուստամյանը:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 453 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Դերասան Նիկիտա Ջիգուրդան հրապարակավ հայտարարել է, թե Ֆիլիպ Կիրկորովը գեյ է:

Ինչպես հաղորդում է «best-radio.com.ua»-ն, դա տեղի է ունեցել «Муз-ТВ»-ի թոք –շոուներից մեկի նկարահանման ժամանակ, երբ քննարկվել է Տիմատիի եւ Կիրկորովի միջեւ առճակատումը: Բացի այդ, Ջիգուրդան Կիրկորովին կոչ է արել վերջապես ընդունել այդ փաստը: ... կարդալ Ավելին »
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 302 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Սոցիալական ապահովության պետական հիմնարդամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ներկա պահին զբաղվում է դասախոսական աշխատանքներով եւ դեռեւս սահմանափակվում է այդքանով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Վազգեն Խաչիկյանը: Վերջինս նշեց, որ առաջիկայում քաղաքականությամբ չի զբաղվելու եւ ավելացրեց. «Առաջիկայում ընդամենը նախագահական ընտրություններն են: Իսկ առհասարակ, ոչ գործարարությամբ, ոչ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ընդամենը դասախոսական աշխատանքներով եմ զբաղվում»: Վազգեն Խաչիկյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել խոստանալով, որ առաջիկայում առիթներ կստեղծվեն:

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: Սույն գործով որեւէ պաշտոնատար անձի առայժմ մեղադրանք չի առաջադրվել: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտու ... կարդալ Ավելին »
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 293 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԿ) իր 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնեւ քաղաքի եւ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության դաշնամուրային համերգ է կազմակերպում: Սերգեյ Բաբայանի համերգը տեղի կունենա հունիսի 13 –ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի ներկայությամբ:

Ինչպես հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ին, համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության մասին իրազեկումն է:

2011թ. կազմակերպությունն ավելի քան 20մլն դպրոցական ճաշ է հատկացրել 70 երկրում: Հայաստանում տարրական դպրոցների սոցիալապես ապահով ընտանիքների 50 հազ. աշակերտներ են օգտվել այդ ծրագրից: Բացի այդ, ՊՀԿ-ն աշխատում է դպրոցական սննդի կայուն ծրագրի ստեղծման վրա, որը կընդգրկվի ազգային քաղաքականության մեջ:

Համերգի ընթացքում կամավոր նվիրատվությունները կօգտագործվեն Հայաստանի դպրոցականների բարօրության համար:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 310 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Ֆրանսիայում հունիսի 12-ին, երեկոյան լուրերի գլխավոր թեման եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհի Վալերի Տրիերվեյլերի թվիթը: Նա պաշտպանել է պատգամավորի թեկնածու Օլիվյե Ֆալորնիի թեկնածությունը, ով Օլանդի նախկին կնոջ` Սեգոլեն Ռուայալի մրցակիցն է: Օլանդն ու Ռուայալը 4 երեխա ունեն:

Ավելի վաղ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր Ռուայալին աջակցելու մասին: Օլիվյե Ֆալորնին, ով հրաժարվել էր հանել թեկնածությունը հօգուտ Ռուայալի, հեռացվել էր սոցիալիստների կուսակցությունից: Հունիսի 10-ին կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` Ռուայալը Ֆալորնիին հաղթում է աննշան առավելությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, շատ հեռուստամեկնաբաններ Վալերի Տրիերվեյլերի գործողությունները որպես խանդ են որակել: Սեգոլեն Ռուայալն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Լա Ռոշելի ընտրություններում հաղթի եւ անցնի խորհրդարան, կպայքարի Ազգային ասամբլեայի խոսնակի պաշտոնի համար, իսկ այդ պաշտոնը գրեթե ամենօրյա շփում է ենթադրում նախագահի հետ:
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 297 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Ռուս ռեփեր Տիմատիի եւ փոփ հայտնի կատարող Ֆիլիպ Կիրկորովի միջեւ վեճը նոր թափ է հավաքում: Ռեփերը ռուսական շոուբիզնեսը ծաղրող նոր տեսահոլովակ է նկարահանել:

Հոլովակում Տիմատին եւ ընկերները չեն վախեցել բացահայտ պատմել ռուսական էստրադայի ծախվածության եւ անամոթության մասին: Ֆիլիպ Բեդրոսովիչին էլ է բաժին հասել. նա, մասնավորապես, անվանվել է բուլղարական պղպեղ:

Տիմատիին աջակցել են ռեփերներ Nel0-ը, L’One-ը, Միշա Կրուպինը եւ ST-ն, գրում է Life News-ը:

Ինչպես հաղորդել էր , ռուս ռեփեր Տիմատին ցանցում բաց նամակ էր տեղադրել, որում իր դժգոհությունն էր հայտնել ՄՈՒԶ TV-ի մրցանակաբաշխությունում մրցանակների հասցեատերերի կապակցությամբ: Մրցանակի արժանացած Ֆիլիպ Կիրիորովի արձագանքը սպասեցնել չէր տվել. նա «քաղաքավարի» հիշեցրել էր Տիմատիին մասնագիտական էթիկայի մասին: Ի պատասխան վերջինս դարձյալ «քաղաքավարի» Կիրկորովին խրտվիլակ էր անվանել:

Սկանդալը հասցրել էր նրան, որ ՄՈՒԶ TV-ի ղեկավարությունը որոշում էր կայացրել փակել մրցանակաբաշխությ ... կարդալ Ավելին »
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 359 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

... կարդալ Ավելին » )?-->
Երեւանում, հունիսի 15-ին ժամը 19:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը:

Ամեն տարի հունիսին Երեւանում Բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը: Այս տարի այն նշանավորում է Թագուհի Եղիսաբեթ II-րդի գահակալության 60-ամյակը՝ Ադամանդե Հոբելյանը: Այդ առիթով հանդիսության պատվավոր հյուրն է լինելու Նորայր Մակարյանը, ով ներկա է եղել Լոնդոնում թագադրման պատմական իրադարձությանը: Նա միակ հայն էր 1200 սովետական նավաստիներից, ովքեր 1952 թվականին Սվերդլով հածանավից ողջունել են երիտասարդ Թագուհուն:

Տոնակատարության շրջանակներում կցուցադրվեն Եղիսաբեթ 2-րդի թագադրման եւ նավատորմի (այդ թվում նաեւ Սվերդլով հածանավի) հանդիսավոր երթի արխիվային կինոֆիլմերը:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաեւ տեսնել թե ինչպես է ստեղծվում նկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանի աշխատանքը՝ նվիրված Եղիսաբեթ II-րդի գահակալության 60-ամյա հոբելյանին:

Երեւանի բնակիչները Ադամանդե Հոբելյանի տոնակատարությունից նույնպես անմասն չեն մնա. հունիս ամսվա բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին Թագուհու եւ նրա պահակախմբի զգեստով դերասաններ կշրջեն Երեւանի այգիներում: Նր ... կարդալ Ավելին »
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 293 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)

Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան գործով Պետական վերահսկիչ խորհրդի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են հասարակությանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրահանգով իրականացված ուսումնասիրության արդյունքում Պետական վերահսկիչ պալատի կազմած զեկույցում նշվել է, որ Թուրգութ Օզալի մահը կասկածելի է։ Զեկույցում շեշտվել է, թե անհրաժեշտություն կա բացել նրա գերեզմանը եւ դիակը դատաբժշկական փորձաքննության ենթարկել։

Նշենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել:

Հիշեցնենք, որ մի շարք թուրգ դիվանագետներ պնդում են, թե ժամանակին Թուրգութ Օզալը ցանկացել է լուծել Հայոց ցեղասպանության հարցը եւ նույնիսկ հետքրքրվել պաշտոնյաներից, թե Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան որքան փոխհատուցում է վճարելու։
Прикрепления: Картинка 1
տեսակը: Մարդիկ | Դիտվել է: 301 | Ավելացրել է: Tos | Ամսաթիվ: 13.06.2012 | Մեկնաբանություններ (0)