Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
Գլխավոր » 2012»Մայիս»10 » Դավիթաշենի կամրջից ցած է նետվել 45-50 տարեկան տղամարդ
17:08
Դավիթաշենի կամրջից ցած է նետվել 45-50 տարեկան տղամարդ
Երեւանի Դավիթաշեն կամրջից այսօր` մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, 45-50 տարեկան մի տղամարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը, տեղում է նաեւ 1-03 շտապօգնության ծառայության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայր է կանչվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում պարզելու համար ինքնասպանություն գործած անձի ինքնությունը: