Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
Գլխավոր » 2012»Մայիս»15 » «Odnoklassniki.ru» գործով երրորդ ամբաստանյալը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման
23:06
«Odnoklassniki.ru» գործով երրորդ ամբաստանյալը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ Սերգեյ Մխիթարյանին 7 տարվա ազատազրկման է դատապարտել այսպես կոչված «Օդնոկլասնիկիի» գործով:
Վերջինս մեղադրվում է 18-ամյա Տիգրան Թադեւոսյանի մահվան մեջ: Հիշեցնենք, որ 2009 թվականի ապրիլի 15-ին Գյումրիում մի խումբ երիտասարդների միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած 18-ամյա Տիգրան Թադեւոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց ու մահացել:
Ինչպես հաղորդում է «Lragir.am»-ը, Սերգեյ Մխիթարյանի փաստաբանը, պատրաստվում է վիճարկել առաջին ատյանի դատարանի որոշումը: «Վիճարկելու եմ վճիռը, քանի, որ այն ակնհայտ անհիմն է, համենայնդեպս, Սերգեյ Մխիթարյանի մեղքը, իրեն մեղսագրած արարքում հիմնավորված եւ ապացուցված չէ: Ապացուցված չէ նախ նրա մասնակցությունը տվյալ դեպքին, ապացուցված չէ նաեւ նրա որեւէ գործողություն»,-ասել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նշենք, որ գործի շրջանակներում եւս 2 երիտասարդներ արդեն դատապարտվել էին ազատազրկման: