Այստեղ չի ավելանում ուղղակի հյուրերի այցելությունները...!!!
Գլխավոր » 2012»Հունիս»2 » Պատահարի պատճառով շրջվել է տաքսին`կա նաև տուժած...
11:24
Պատահարի պատճառով շրջվել է տաքսին`կա նաև տուժած...
Հունիսի 2-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11 փողոցի մոտակայքում` թիվ 237 տան դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցները, «1-03» ծառայության դիսպետչերը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «Վազ-2105» մակնիշի լ 2729 պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանում է «Այնթափ» տաքսի ծառայությանը) դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից և շրջվել: փրկարարները դուրս են բերել վարորդ` 1985 թ. ծնված Հ. Գևորգյանին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: