Կոտայքի մարզում, հունիսի 8-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Երեւանյան փողոցի թիվ 24 տան բնակիչները նկատել են օձ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը (պարամեդիկով)` եւ հատուկ մասնագետը:
Ժամը 17.00-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: