մայիսի 12-ին, երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ -Լոռիբերդ ճանապարհին ավտովթարից զոհվածներից մեկը՝ Դավիթ Գասպարյանը Զորի Բալայանի փեսան է:
Ավելի վաղ հայտնել է, որ մայիսի 12-ին, երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ-Լոռիբերդ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:Դեպքի վայրից հայտնել էն , որ «Հյունդայի» մակնիշի 93 NV 999 համարանիշով ավտոմեքենան նախնական վարկածով ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլխիվայր շրջվել:
Մեքենայում եղած հինգ ուղեւորներից երեքը մահացել են, երկու վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Հայտնի են զոհերի եւ վիրավորների անունները: Ըստ այդմ, Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Արա Ադամյանը (Երեւան) եւ 34-ամյա Միքայել Ադամյանը (Երեւան): Զոհվել են Դավիթ Գասպարյանը (Երեւան), Արթուր Ալավերդյանը (Երեւան) եւ Դավիթ Փիրումյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղ): Դեռևս պարզ չէ, թե ով է եղել մեքենայի ղեկին:
Բժիշկները երկու վիրավորների վիճակը գնահատում են ծանր: